ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է լինել օպտիմալ լուծում, բայց դրան պետք է համաձայնեն բոլոր կողմերը

Նիկոլ Փաշինյան. Ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է լինել օպտիմալ լուծում, բայց դրան պետք է համաձայնեն բոլոր կողմերը
30.10.2020 | 13:12

Ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է լինել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի օպտիմալ լուծում, սակայն խնդիրն այն է, որ դա պետք է հավանության արժանանա հակամարտության բոլորի կողմերի կողմից՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Daily Telegraph-ին հարցազրույցում:

«Ես կողմ եմ հակամարտության գոտի ռուս խաղաղապահների մուտքին: Բայց խնդիրն այն է, որ հակամարտության գոտում Ռուսաստանի Դաշնությունից խաղաղապահ ուժերի տեղակայումը պետք է հաստատվի հակամարտության բոլոր կողմերի կողմից», – ասել է Փաշինյանը: Նա նաև նշել է, որ, իր կարծիքով, Եվրոպան պետք է ավելի շատ ջանքեր գործադրի ՝ Ադրբեջանին Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցության դադարեցման համար:

Դիտվել է՝ 3572

Մեկնաբանություններ